ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստ Բիշքեկում

Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստ Բիշքեկում
15.06.2012 | 17:45

Հունիսի 14-ին Բիշքեկում աշխատանքներն է սկսել Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստը:

Կազմակերպությանն անդամակցում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Նիստում Ղազախստանը նախագահությունը փոխանցել է Ղրղզստանին: Պատվիրակները քննարկել են միջխորհրդարանական երկխոսության խորացման հարցերը, ներկայացվել են չորս հանձնաժողովների հաշվետվությունները: Քննարկումները կշարունակվեն ԹուրքԽՎ-ի հանձնաժողովների գործունեության միջազգային համագործակցության, սոցիալական, մշակութային և հումանիտար, տնտեսական, առևտրի և ֆինանսների ոլորտներում: Նախատեսվում է Բիշքեկյան հռչակագրի ընդունում: Լիագումար նիստին Ժոգորկու Կենեշի պատվիրակությունից բացի մասնակցում են Ադրբեջանի (Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի գլխավորությամբ), Ղազախստանի (Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի գլխավորությամբ), Թուրքիայի (Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկի գլխավորությամբ) պատվիրակությունները:

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ